Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:
Համալիրի տարածքում գտնվող Հանրապետական բժշկական կենտրոնը Արցախի խոշորագույն առողջապահական հաստատությունն է, որտեղ բուժվել են, այդ թվում, վերջերս վիրավորում ստացած ֆրանսիացի և ռուս լրագրողները, ինչպես նաև՝ ադրբեջանցի ռազմագերիները:
Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից:
«Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ»,- նշում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը:
Ադրբեջանի զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Վնասվել են քաղաքային ենթակառուցվածքներ, բնակելի տներ:
Ավստրիական «Der Standard» պարբերականը հայտնել է, որ Ավստրիան այլևս թուրքական ռազմական ԱԹՍ-ների համար չի մատակարարի շարժիչներ։ «Rotax» ընկերության արտադրած շարժիչները օգտագործվում են թուրքական «Bayraktar TB2» ռազմական ԱԹՍ-ների վրա։
Ըստ ԱԱԾ-ի՝ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, որոնք համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:
Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:
Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: